Կոշ ՔԿՀ-ում նախկինում 11 անգամ դատապարտված տղամարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մոտ 60-ամյա դատապարտյալ է մահացել:

ArmLur.am-ի տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ մահացած՝  Գ. Վ.-ն  կիսափակ տիպով պատիժ կրող դատապարտյալ էր, նախկինում 11 անգամ դատապարտված:

«Ըստ նախնական տվյալների` դատապարտյալի մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեց Գ. Ղլեչյանը:

 




Լրահոս