ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովում

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը երեկ Աժ պետաիրավական հանձնաժողովի նիստին ներկայացել էր արեւային ակնոցներով: Հետաքրքիր է՝ նա նման ակնոցներով ներկայացել էր, որպեսզի կարողանար իր համար ձանձրալի նիստին քնե՞լ, թե՞ իրականում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով էր կրել այն:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր իրավունք ունեն օգտվել «սոցիալական բնակարանից»:

Մարինե Դավթյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում: Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է կառավարության կողմից:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2016 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերի համար հատկացվել է 405.5 մլրդ դրամ: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը ենթադրում է ամենախոցելի եւ չքավոր հատվածին ուղղված ֆինանսական աջակցություն, այն ներառում է ծերության, վատառողջության, գործազրկության, բնակարանային ապահովման, ինչպես նաեւ սոցիալական հատուկ արտոնությունները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ ո՞վ կարող է ստանալ, եւ ի՞նչ պետք է ներկայացնի:

Գրետա Եղիազարյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի՝
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երկարամյա կենսաթոշակ կարող է ստանալ ինժեներատեխնիկական ծառայության աշխատողը, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:




Լրահոս