ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ բուհի պատասխանատուների անունները գրված չեն, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել էր երբեմնի գերընդդիմադիր Արթուր Բաղդասարյանին եւ Հեղինե Բիշարյանին: Երկու «ընդդիմադիր» գործիչներն էլ լայն ժպիտով Սերժ Սարգսյանին են ներկայացրել իրենց աշխատանքը: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայողական քննություն է ընթանում, ապա այդ ընթացքում քաղաքացիական ծառայողը պարտավո՞ր է շարունակել իր պարտականությունների կատարումը, թե՞ ոչ:

Արման Մինասյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում: Ի դեպ, հարկադիր պարապուրդի դիմաց նա uտանում է հատուցում` ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կոնկրետ ո՞ր դեպքը ապահովագրական պատահար չի համարվում: Խնդրում եմ նշել օրինակներով:

Ստեփան Հարությունյան (34 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետեւանքով տուժող անձին պատճառված անձնական եւ գույքային վնասների պատճառումը: Իսկ ապահովագրական պատահար չեն համարվում հետեւյալ դեպքերը`
1. անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
2. ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
3. վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
4. տուժողի դիտավորության հետեւանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
5. պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
6. արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
7. բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2016թ. մարտի 4-ից ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես ապահովադիր եւ տուժող կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների եւ հատուցումների հետ: Նշենք, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ինստիտուտը գործում է Հայաստանում 2011թ. հունվարի 1-ից:




Լրահոս