Վիճաբանություն «Ծառուկյան» խմբակցությունում. պատգամավորները ժողով են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի նախագծի թեժ քվեարկությունը տեղափոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն:

ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ այն բանից հետո, երբ պարզվել է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը սեղմել է կողմ կոճակը, դաշինքը որոշել է հավաքվել:

Իսկ հավաքը կայացել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու` Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում:

Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, անգամ վիճաբանություն է եղել:




Լրահոս