21.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան:

ԹԵՄԱ՝ 2017թ.-ի քաղաքական տարվա ամփոփում. սպասվող քաղաքական զարգացումներն ու հեռանկարները:

***

Դեկտեմբերի 21-ին՝ առավոտյան ժամը 10.30, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում տեղի կունենա իտալացի աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դիմավորումը։ Դեկտեմբերի 25-ին Պիետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ գեղեցիկ համերգային ծրագիր կնվիրի հայաստանյան երաժշտասերներին։  

***

Դեկտեմբերի 21-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Թեման՝  Սևանա լճում որսի արգելքի նպատակներ, վերահսկողության ընթացք, իրականացվող միջոցառումներ՝ արդյունավետություն:




Լրահոս