Ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի Նարեկացի փողոցի ավտոտնակների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford» մակնիշի 01 DQ 808 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Ա.) և «ՎԱԶ-2101» մակնիշի 35 OG 073 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել ճշտել) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1991 թ. ծնված Գ. Գ.-ը, 1975 թ. ծնված Մ. Ղ.-ը, 1978 թ. ծնված Ռ. Ս.-ը և վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Գ. Գ.-ի և Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատվել են բավարար, իսկ Ռ. Ս.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս