Բռնություն է կիրառվել բարեգործական կազմակերպության տնօրենի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնություն է կիրառվել «Կյանքի վերածնունդ» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն Ռիտա Մաքյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մայիսի 10-ին գործարար ներկայացած Արթուր Արշակյանը ինտերնետային սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է «Կյանքի վերածնունդ» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն Ռիտա Մաքյանի հետ:

Ավելի ուշ նա հ/կ տնօրենին հրավիրել է Արարատի մարզում գտնվող Խոր Վիրաբ եկեղեցի, որտեղ պահանջել է, որ Ռիտա Մաքյանն իրեն հանձնի կրած ոսկյա շղթան, խաչը, ականջօղերը եւ մատանին, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը: Դրանից հետո Արթուր Արշակյանը հարձակվել է նրա վրա, սպառանացել է խեղդել, սպանել:

Գործարար ներկայացած անձը հասել է իր նպատակին` տանելով կազմակերպության տնօրենի ոսկյա զարդերը, որն էլ ավելի ուշ վաճառել է: Տեղեկացանք, որ Արթուր Արշակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է «Արմնավիր» ՔԿՀ-ում:




Լրահոս