Ռոման կարող է Ռեալի դեմ հիանալի խաղալ. Տոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» տնօրեն Ֆրանչեսկո Տոտին վստահ է, որ «գայլերը» հաջող հանդես կգան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղում. «Բոլորս հիանալի հասկանում ենք, թե Մադրիդի մարզադաշտում ինչպիսի մթնոլորտ է:

«Ռոման» կարող է «Ռեալի» դեմ հիանալի հանդիպում անցկացնել: Համոզված եմ՝ որակյալ խաղ կցուցադրենք, քանի որ լավ թիմ ունենք:  «Ռոմայի» ֆուտբոլիստները շատ բանի են ընդունակ, եթե անգամ հաշվի առնենք, որ «Ռեալում» այլմոլորակայիններ են խաղում: Պետք է հանգստություն պահպանենք և ճիշտ տրամադրվածություն ունենանք: Իհարկե, հասկանում ենք, որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայի լավագույն թիմի դեմ, սակայն մենք նախկինում արդեն հանդիպել ենք և խնդիրներ ենք ստեղծել «Ռեալի» համար»,- Տոտիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հավելենք, որ «Ռեալ»-«Ռոմա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 19-ին, մեկնարկը՝ 23:00-ին:




Լրահոս