Քանի մարդ է մասնակցել ընտրություններին մինչ այս պահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 268 հազար քաղաքացի կամ ընդհանուր թվի 23,72 տոկոսը: Այս մասին քիչ առաջ նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ամփոփելով քվեարկության առաջին 14:00-ի արդյունքները:

Նուբարաշեն վարչական շրջանում մասնակցել է 2077 ընտրող կամ 25,02 տոկոսը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ 22,396 կամ 22,87 տոկոսը: Աջափնյակ վարչական շրջանում  մասնակցել է 20,968 կամ 24,61 տոկոսը, Ավանում՝ 10,697 քաղաքացի կամ 26,75 տոկոսը, Դավթաշենում՝ 8,507 քաղաքացի կամ 25,98 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում  մասնակցել է 20,858 կամ 22,17 տոկոսը, Կենտրոնում՝ 20,743 կամ 21,50տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 25,465 կամ 23,40 տոկոսը, Նոր Նորք վարչական շրջանում 25,024 կամ 24,75 տոկոսը, Նորք Մարաշում՝ 2,740 կամ 25,21 տոկոսը, Շենգավիթում՝ 27,979 կամ 24,58 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 13,814 կամ 23,42 տոկոսը:




Լրահոս