ՀԱՊԿ երկրները շարունակում են Յուրի Խաչատուրովի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար:

Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը: «Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի »,- ասել է նա:




Լրահոս