Վթար Գավառ-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ի. Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1957 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Գավառի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Շտապօգնության աշխատակիցները ուղևորներին՝ Ջ. Մ.-ին (ծնված 1937 թ.), Նա. (ծնված 1998 թ.) և Նե. Ա.-երին (ծնված 1998 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս