Արդեն հայտնել էինք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդի դին։
ArmLur.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, ինչից կարող էր նման բան լինել: Ի պատասխան մեր հարցադրման՝ Էդմոն Մարուքյանը նշեց․ «Քնել է, չի արթնացել, նա ճնշման խնդիր ուներ, մնացածը կպարզի փորձաքննությունը»։
Հիշեցնենք, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: