Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զելենսկին այս մասին գրել է X-ում։
«Ես լավ զրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այժմ պատրաստվում են նոր պաշտպանական պարագաներ, և մենք ակնկալում ենք, որ նոր փաթեթը շուտով կժամանի Ուկրաինա։ Մենք քննարկեցինք դրա բովանդակությունը։ Ուկրաինացի օդաչուները շուտով կսկսեն նաև ֆրանսիական Rafale ինքնաթիռների վարժանքները Ֆրանսիայում։ Սա նշանակալի քայլ է ուկրաինական մարտական ավիացիայի համար», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը և Ուկրաինայում ֆրանսիական հրթիռների ու ռումբերի արտադրության բացումը։
«Մենք ակտիվորեն մշակում ենք FREYJA համակարգը։ Մենք քննարկել ենք, թե ինչպես արագացնել գործընթացը։ Համաձայնել ենք մանրամասն քննարկել հարցերը հանդիպման ժամանակ», – եզրափակել է Ուկրաինայի նախագահը։


























