Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» տնօրե՞ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Սերգեյ Խաչատրյանը հնարավոր է առաջիկայում առողջապահության փոխնախարարի իր պաշտոնը փոխի: Մեզ հայտնի դարձավ, որ Սերգեյ Խաչատրյանն այս ընթացքում զբաղված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի մրցույթին մասնակցելու աշխատանքներով: Տեղեկությունը ճշտելու նպատակով «ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սերգեյ Խաչատրյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել` հորդորելով դիմել նախարարության մամուլի բաժին:

Իսկ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տնօրենների մրցույթներին անձանց վերաբերյալ տեղեկությունը հրապարակային չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում նախկին կառավարության օրոք իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեցել է Սերգեյ Խաչատրյանը: Թե ինչու է Խաչատրյանը որոշել փոխնախարարի աշխատանքը փոխել տնօրենի աշխատանքով, դեռեւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ նշված ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արման Հովակիմյանն է, ով, ըստ լուրերի, առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս