Բյուջեի միջոցների անտեղի վատնում. ՊՆ-ն փոխանակ գյուղացուց կարտոֆիլ ձեռք բերի, միջնորդներից է գնում թանկ գներով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաեւ գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով, պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը: Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարտոֆիլագործները դժգոհեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս