Թեղուտի հանքավայրը կգործի. ինչ որոշում է կայացրել ռուսաստանյան ՎՏԲ բանկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`Թեղուտի հանքավայրի  աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը եւ հայտարարել, որ հանքավայրը առաջիկայում սկսելու է մեծ թափով աշխատել եւ արտադրանք թողարկել:

Աշխատողների խոսքերով` Վալերի Մեջլումյանն այլեւս կապ չունի Թեղուտի հանքավայրի հետ, այն այժմ կառավարում է կա՛մ ՎՏԲ բանկը, կա՛մ էլ բանկի կողմից այլ սեփականատեր: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրը դադարեցրեց շահագործումը` գործազուրկ թողնելով 1032 աշխատողի: Իսկ ահա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ: Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու, նրա հետ կհանդիպեն նաեւ գործարանի գործազուրկ մնացած շուրջ 600 աշխատող:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս