Հարց քաղաքացիներից` եթե երեխայի մայրը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ապա երեխաների քաղաքացիության համար կրկին պե՞տք է դիմում ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխայի մայրը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ապա երեխաների քաղաքացիության համար կրկին պե՞տք է դիմում ներկայացնել, թե՞ ոչ: Նշեմ, որ մայրն այլեւս ՀՀ քաղաքացի չէ: Երեխաները ծնվել են Բելոռուսում: Երեխաների քաղաքացիության համար դիմում ներկայացնել անհրաժե՞շտ է: Հայրը ունի Բելոռուսի կացության թուղթ, հայրությունը ճանաչված է, սակայն մոր հետ զագսավորված չէ: Խնդրում եմ նաեւ տեղեկացնել` հոր համաձայնությունն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:

Գրիգորյան Գոհար (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ներկայացված տվյալները բավարար չեն հարցին ամբողջական եւ լիարժեք պատասխանելու համար, քանի որ երեխաների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը տարբեր են, կախված են նրանց ծնվելու պահին ծնողների քաղաքացիությունից եւ այլ փաստական հանգամանքներից: «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում երեխաների ՀՀ քաղաքացի հանդիսանալու հարցը պարզաբանելու եւ ամբողջական պատասխան տալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողների անձը հատատող փաստաթղթերի, երեխաների ծննդյան վկայականների, հայրության ճանաչման վկայականների պատճենները եւ տեղեկատվություն երեխաների այլ պետության պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիության հարցի պարզաբանումից հետո կտրամադրվի տեղեկատվություն նաեւ երեխաներին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ներկայացված պատասխանը սպառիչ չէ, ապա դիմողը կարող է բոլոր փաստաթղթերը վերցնել ու ներկայանալ անձնագրային բաժանմունք, որտեղ նրա խնդրին կտրվի կոնկրետ լուծում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս