ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավարի միսն ու ձուկը թանկացել են. ինչ իրավիճակ է տոներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախատոնական եւ հետտոնական օրերին երկրում ամենաակտուալ եւ հասարակությանը անհանգստացնոց թեման թերևս թանկացումներն են: Այս տարի նախատոնական շրջանում կարծես, ամենախնդրահարույցը ձվի խնդիրն է: Նոր տարվա օրերին խանութներում ձվի դեֆիցիտ է եղել, որի արդյունքում էլ ձուն թանկացել է՝ հասնելով մինչեւ 100 դրամ:

Ավելին՝ հենց այդ գնով է մատակարարների մի մասը ապրանքը վաճառել խանութուներին եւ բնականաբար եղել են խանութներ, որոնք այս օրերին ձուն վաճառել են 110-120 դրամով: Այժմ խոշոր ձուն գրեթե բոլոր տեղերում կարելի է գտնել 70 դրամով: Մսամթերթի շուկայում մի շարք փոփոխություններ կան: Խոզի միսը արժե 2700-2800 դրամ, այն ինչ անցած տարվա այս ժամանակահատվածում գինը տատանվել է 3000-ից 3300 դրամի սահմաններում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս