«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ պատգամավորներին հստակ հրահանգվել է ամեն գնով զերծ մնալ հրապարակային վիրավորանքներին արձագանքելուց։
Այլ կերպ ասած` նրանց հստակ ասվել է, որ որեւէ կերպ՝ լինի հարցազրույցի, հայտարարության, սոցիալական ցանցերում գրառման տեսքով, միեւնույն է, պետք է պահպանել սառնասրտություն ու չպետք է արձագանքել իրենց հասցեին հնչած վիրավորանքներին: Այս հրահանգն իջեցվել է իշխանության ներկայացուցիչներից մի քանիսի հետ կապված պատմություններից հետո։
Տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեցինք ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանի հետ, սակայն նա փոխանցեց, թե նման հրահանգի մասին ինքը տեղյակ չէ։