Հարց քաղաքացիներից` եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, շահութահարկի կանխավճարներ պե՞տք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, շահութահարկի կանխավճարներ պե՞տք է կատարել, թե՞ ոչ:

Երանուհի Մանուկյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի` 13 հունիսի 2011 թվականի «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման վերաբերյալ» N 30 պաշտոնական պարզաբանման համաձայն` գործունեությունը ժամանակավոր (առնվազն` մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձեւով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած եւ այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո մինչեւ գործունեությունը վերսկսելու եռամսյակը ընկած ժամանակահատվածների համար շահութահարկի կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվետու տարում ստացած եկամուտները մինչեւ բյուջետային տարվա ավարտը պետական կամ համայնքային բյուջե ամբողջությամբ չփոխանցելու դեպքում պետական ոչ առեւտրային կազմակերպությունները հանդիսանում են շահութահարկ վճարող այդ եկամուտները ստանալու պահից մինչեւ հաշվետու տարվա վերջը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս