Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է գնալ գործուղման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Փարիզ պետք է գործուղվեր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Նաիրա Զոհրաբյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ն.Զոհրաբյանը հրաժարվել է մեկնել Փարիզ. խնդիրը տեխնիկական է եղել: Բանն այն է, որ թռիչքը գիշերային էր, եւ պատգամավորը որոշել է այսուհետ հրաժարվել բոլոր գիշերային թռիչքներից, քանի որ դա վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանի փոխարեն Փարիզ կմեկնի փոխարինող անդամ «Իմ քայլը» խմբակցությունից Տաթեւիկ Հայրապետյանը: Սակայն մենք տեղեկացանք նաեւ, որ սա միակ դեպքը չի լինելու, եւ այսուհետ Զոհրաբյանը հրաժարվելու է բոլոր գիշերային թռիչքներից:




Լրահոս