Դատապարտյալը սահմանել է աշխարհի ռեկորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի պաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնությունիցվերադարձավ արժանի հաղթանակներով.65կգ քաշային կարգում երեք մարզաձևերում Դ. Հարությունյանը սահմանեց ռեկորդներ՝ կքանիստ վարժությունում հրեց 180կգ՝սահմանելով ՀՀ ռեկորդ,հրում վարժությունում հրեց 155կգ՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ,պոկում վարժությունում պոկելով 235կգ՝ սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ, որից հետոպահանջեց լրացուցիչ 240կգև սահմանեց աշխարհի ռեկորդ։

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից Դ. Հարությունյանը պարգևատրվեց մեդալով և հավաստագրով:




Լրահոս