ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրբելյանը չի կարող ղեկավարել ոչ մի ներկայացում. Շմավոն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տիրող մթնոլորտի մասին ArmLur.am-ը զրուցել է թատրոնի երաժիշտ՝ ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի հետ:

-Շմավոն, այնպիսի տպավորություն է, որ օպերային թատրոնի անձնակազմը երկու մասին է բաժանվել՝ նրանք, ովքեր կողմ են, որ Օրբելյանն ազատվի տնօրենի պաշտոնից եւ հակառակը: Այդպե՞ս է:

-Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվեր, թե թատրոնը խմբերի է բաժանվել: Պարզապես մարդիկ տարբեր կերպ են մտածում, եւ դա բնական է: Կան նաեւ այնպիսիք, որոնք որոշ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերի միայն վերնագրերը կարդալով՝ կարծիք են կազմում, թե վարչապետն ուր որ է՝ հրահանգելու է վերականգնել Օրբելյանին տնօրենի պաշտոնում:

Օրեցօր կարծիքները փոփոխվում են՝ իրադարձություններին զուգընթաց: Ամեն դեպքում, ես մեծ հույսեր ունեմ, որ ինչ որոշում էլ կայացվի՝ օրենքի շրջանակում է լինելու: Բայց պետք է նշեմ, որ եթե նախկինում կարծում էի, թե Օրբելյանը կարող էր թատրոնում վարչական պաշտոն զբաղեցնել, այսօր այդպես չեմ մտածում:

Նրա մասնագիտական, ստեղծագործական հմտությունները թատրոնի համար բավարար չեն նաեւ որպես գլխավոր դիրիժոր: Եթե ասում են, որ թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ, քանի որ կա գեղարվեստական ղեկավար, ուրեմն վերջինս, որը նաև գլխավոր դիրիժոր է, թատրոնի խաղացանկի գոնե 50 տոկոսը պարտավոր է ղեկավարել: Ես՝ որպես երաժիշտ, խաղացանկային ոչ մի ներկայացման ժամանակ առիթ չեմ ունեցել տեսնելու Օրբելյանին դիրիժորական վահանակին:

-Գուցե որովհետեւ երկրից դո՞ւրս է եղել եւ դա է եղել պատճառը:

-Ոչ, երկրում է եղել, պարզապես նա չի կարող ղեկավարել ոչ մի ներակացում: Օպերային, բալետային ներկայացում եւ համերգային կատարում ղեկավարելը շատ տարբեր բաներ են: Եթե նա համերգային արիաներ, հատվածներ է ղեկավարում, դա չի նշանակում, որ ունակ է ղեկավարելու ներկայացումն ամբողջությամբ: Եթե նա այս տարիների ընթացքում չի ղեկավարել ոչ բալետային, ոչ օպերային ներկայցում մեր թատրոնում, ուրեմն գլխավոր դիրիժորի պաշտոնը չի համապատասխանում իրեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս