«Սպայկա»-ի աշխատակցի ինքնասպանությունը կարող է կապված լինել խաղատներ հաճախելու հետ. վերծանել են խոսակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք էր տեղիունեցել Երևանում. ժամը 13:40-ի ահազանգ էր ստացվել իրավապահ համակարգ, որ Արտաշատի խճուղու՝«Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա:

Արդյունքում, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների շիրիմի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝պարանոցի վրա օղակված գոտիով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս: Մահացածի հարազատները ասե լէին, որ դեռ մեկ օր առաջ փնտրում էին Գևորգին: Վերջինս, ի դեպ, խնամքին ուներ 3 երեխա:

Այվազյանը «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր: Վերջինիս մտերիմները հայտնել էին, որ նա հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, նրա հարազատները չեն կարողացել միանշանակ գնահատել: Բայց կասկածներ կան, որ Այվազյանը հազիվ թե ինքնասպանություն գործած լիներ, քանի որ նա միանգամայն այլ հատկանիշներով մարդու տպավորություն է թողել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները դեռեւս չեն կարողացել հարցաքննել Գևորգ Այվազյանի հարազատներին , քանի որ ընտանիքը գտնվում է սգի մեջ: Փոխարենը իրավապահները վերծանում են վերջինիս հեռախոսային խոսակցությունները, որպեսզի հասկանան, թե նա վերջին անգամ ում հետ է խոսել եւ առհասարակ ինչ խոսակցություններ է ունեցել :

Ու մինչ քննությունը ընթանում է, մեզ լուրեր հասան, որ իրավապահները առաջ են քաշել նաեւ այն վարկածը, թե Գեւորգի ինքնասպանությունը կարող է կապված լինել խաղատներ հաճախելու հետ: Բան այն է, որ Գեւորգի մտերիմ շրջապատը հայտնել է , թե նա վերջերս հաճախ էր խաղատներ այցելում: Բայց թե որքանով դա կապունի մահվան հետ, չեն կարող ասել: Ամեն դեպքում չի բացառվում, որ դեպքը կարող է կապված լինել գումարի հետ :

Քնար Մանուկյան




Լրահոս