«Թող Թրամփը գա»․ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահն այսօր հրաժարվել է ընդունել Անկարա ժամանող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նա հայտարարել է, թե նրանց «հարգը» բավարար չէ իր հետ հանդիպելու համար։

«Ես չեմ պատրաստվում նրանց հետ խոսել։ Նրանք բանակցությունները կվարեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ։ Երբ որ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիա են ժամանում Սիրիայում թուրքական բանակի գործողությունները դադարեցնելու նպատակով բանակցելու համար։ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, և պաշտոնյաները պետք է համոզեին Էրդողանին հրադադար հաստատել Սիրիայում։ Բայց վերջինս արդեն իսկ հրաժարվել է դրանից։




Լրահոս