Մարտունիում տեղի ունեցած զինված միջադեպը՝ պատուհաս` իրավապահների գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպը պատուհաս է դարձել իրավապահների համար:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները չեն կարողանում բացահայտել սպանությունը, պարզել, թե ով կամ ովքեր են ցանկացել սպանել Գուրգեն Հակոբյանին եւ, ամենակարեւորը, ինչի համար:

2019թ. նոյեմբերի 2-ին` ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենցմոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը,որը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Նախնական տվյալներով` 2019 թվականի նոյեմբերի 2-ին` ժամը 9:17-ի սահմաններում, Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 39.2կ/մ հատվածում Գուրգեն Հակոբյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերթ է արձակվել վերջինիս վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետեւանքով Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվողեւս մեկ անձի` ծնված 1962 թվականին, պատճառվել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետովեւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ:

Դեպքի վայրի զննության ժամանակ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից` 21 հատ կրակված պարկուճ:




Լրահոս