Տավուշի մարզպետի կինը գնումներ է կատարում ծառայողական մեքենայով շրջելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի բնակիչները նկատել են, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը` Արմինե Թումանյանը, երբ ընտանեկան կարիքների համար Իջեւանի խանութներում գնումներ է կատարում, նրան տեղափոխում է մարզպետի ծառայողական ավտոմեքենան, ղեկին մարզպետի վարորդն է լինում:

Նկատենք, որ նախկինում` ՀՀԿ-ի օրոք պաշտոնավարած Տավուշի մարզպետների կանայք իրենց նման բան թույլ չեն տվել: Մարզպետի գեղանկարչուհի կինը՝ Արմինե Թումանյանը, 2019թ. հունիսի 19-ին դարձել է Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար: Նա Իջեւանի պատկերասրահի շենքում ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն գործարկելու ծրագրի առնչությամբ այս տարվա սեպտեմբերին քննադատել էր Նիկոլ Փաշինյանի դասընկերոջը եւ քավորին` վարչապետի կողմից Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանին` նրա մասին հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում հայտարարելով.

«Ժամանակավոր նշանակված է, ընտրությունները կլինեն մի քանի ամսվա մեջ,  չգիտեմ, ամեն դեպքում, ես ավելի շատ սպասելիքներ ունեի, կարծում էի, որ մշակույթն ավելի գնահատող կլինի, բայց, փաստորեն, ոչ, բաց տեքստով խոսենք»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս