Իսպանիայում բռնել են 2 տոննա կոկաին տեղափոխող սուզանավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի իրավապահ մարմինները կիրակի օրը սուզանավ են բռնել, որտեղ հայտնաբերվել է ավելի քան երկու տոննա կոկաին: Այդ մասին հայտնում է El Pais-ը:

Հրապարակման համաձայն՝ սուզանավը գտնվել է Գալիցիայի ինքնավար համայնքի ջրերում:

Ըստ նախնական տվյալների՝ այն դուրս է եկել Կոլումբիայից:

Նշվում է, որ առնվազն երկու մարդ է ձերբակալվել:

Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է գործի բոլոր մանրամասների պարզմամբ:




Լրահոս