Կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին. Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։

«Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաև տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։

Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»,-նշել է Մարուքյանը:




Լրահոս