Հայտնի է` ով է Արայիկ Հարությունյանի բերման ենթարկված տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ Արայիկ Հարությունյանի` բերման ենթարկված տեղակալը Գևորգ Լոռեցյանն է, որը հենց պատասխանատու է սպորտի գծով: Նշենք, որ նա մինչ այդ եղել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը եւ այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին` հեղափոխությունից հետո:




Լրահոս