Հայտնաբերվել է «Կաղնի» տեսակի 11 հատ 1 մետր երկարությամբ փայտանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, բնապահպանության աշխատակիցների հետ համատեղ, դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, «Իջևանի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի «Ծառուտի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել են «Կաղնի» տեսակի 11 հատ 1 մետր երկարությամբ փայտանյութ: Պարզվել է` դեկտեմբերի 19-ին Իջևանի Երևանյան փողոցի 45-ամյա մի բնակիչ նշված տեղամասում բենզոսղոցով կաղնու ծառ է հատել:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս