Սահմանադրական դատարանը քննարկել է Տաթևիկ Ռևազյանի դիմումը. ինչ է որոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ նիստ է անցկացրել, որին, սակայն, կրկին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել: Ինչպես հայտնի է, նա ընտրվելուց ի վեր երբեք չի մասնակցել ՍԴ նիստերին, սակայն շարունակում է աշխատավարձ ստանալ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ Սահմանադրական դատարանի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տ. Ռեւազյանի դիմումը` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Արդյունքում ՍԴ-ն հայտնաբերել է, որ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Նշենք, որ այդ համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամման քաղաքում:




Լրահոս