Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019 թ. ընթացքում վճարված հարկերի ու հարկատուների ցանկում զբաղեցրած հորիզոնականի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե իրականացված հարկային պարտավորությունների ցուցանիշներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարարակվող խոշոր հարկ վճարողների ցանկում Վիվա-ՄՏՍ-ի (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) կողմից զբաղեցրած 14-րդ հորիզոնականի վերաբերյալ հարցադրումների առնչությամբ ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ հաշվետու ժամանակահատվածում (2019թ. հունվար-դեկտեմբեր) իրականացրած հարկային պարտավորություններից (9.88 միլիարդ դրամ) բացի, Վիվա-ՄՏՍ-ի՝ 2019 հունվարի 1-ի դրությամբ առկա 6 միլիարդ դրամի գերավճարը, որը կատարվել է նախորդող ժամանակաշրջանում, մարվել է 2019թ առաջացած հարկային պարտավորությունների հաշվին:

Հետևաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորություններ մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը:

Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017թ-ի դեկտեմբերից:

Գործունեության ողջ ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ:




Լրահոս