Թալանը հայտնաբերված է. լարված վիճակ՝ Հաղարծնի միջնակարգ դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթում հոդված է հրապարակվել, որ Տավուշի մարզի Հաղարծնի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսին Մանուկյանն այդ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանի դեմ բողոք է գրել, որի պատճառով արդեն մեկուկես տարի այդ դպրոցում լարված իրավիճակ է, ոստիկանները քննություն են կատարում, ուսուցիչներից բացատրություններ վերցնում եւ այլն:

Լուսինե Մանուկյանը 2020թ. փետրվարի 13-ին, անդրադառնալով թերթի այդ հրապարկմանը, Ֆեյսբուքում գրել է. «Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ ես մտահղացա տոնել Հաղարծին գյուղի 200-ամյակը՝ ծրագիր ներկայացնելով մշակույթի բաժին. հավանություն եւ ուղղորդումներ ստանալուց հետո սիրով անցա կազմակերպչական գործընթացին: Ընթացքում համախմբվեց ողջ գյուղը, սփյուռքի գյուղաբնակները, եւ մի հրաշալի տոն դարձավ այդ օրը գյուղում:

Բոլորը ուրախ էին, տոնական տրամադրությամբ, իսկտնօրեն Գոհար Թամամյանի տուն շտապօգնության մեքենան էր եկել. դե, իհարկե,իրենց դուր չէին գալիս տոնախմբության ձայները»: Լուսինե Մանուկյանը գրել է Հաղարծնի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից նոր ուսումնական տարում «պատժի» արժանանալու մասին. «Երբ«պատժել էր» եւ ինձ հասանելիք աշխատանքներից զգալի կրճատել ու մնացածն էլ դրել կասկածի տակ, պինդ խռովել էր ու թե՝ «Չեմ խոսելու քո հետ»: Զավեշտ է, հո տնօրենի պահվածք չէ:

Ես էլ իմ բողոքը ներկայացրեցի մարզպետարան, ինչի արդյունքում աուդիտ կազմակերպվեց Հաղարծնի դպրոցում, եւ պարզաբանվեց տնօրեն Գ․Թամամյանի կողմից մի շարք դրամաշորթությունների մասին, եւ նա ստացավ իր կատարած արարքներին համապատասխան տույժերն ու նկատողությունը»:

Լ.Մանուկյանը նույն մեկնաբանության մեջ գրել է. «Թալանը հայտնաբերված է, տույժն էլ՝ կիրառված,մնացածի մասով էլ քրեական գործ է հարուցված, որ նաեւ ես բողոքարկող կողմ եմ»:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Լուսինե Մանուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Հաղարծնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 214 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը 2019թ. դեկտեմբերի 5-ին որոշել  է հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերը կայանում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, նախնական դատական հերթական նիստը նշանակված է 2020թ.փետրվարի 25-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս