Բնապահպանական տուգանք՝ առանց թույլտվության վայրի կենդանի պահելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում համարվելու են առանց թույլտվության գործունեություն իրականացնողներ, եւ նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով՝ սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 ՀՀ քաղաքացի, որոնցիցմոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։ Այդ ողջ գործընթացի գումարը կազմել է մոտ 7 մլն դրամ, որից կենսաթոշակային տարիքի խմբի կողմից վճարված գումարը կազմել է 2.5 մլն դրամ։
Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը: Բայց պարզվում է, որ վայրի կենդանիների, դրանց մասերի, դրանք պարունակող կենդանաբանական հավաքածուների վաճառքը, իրացնելու նպատակով ձեռքբերումնու փոխանակումը, առանց ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերի, օրենսդրությամբ կանոնակարգված չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար:

Տեղեկացնենք, որ միաժամանակ փոփոխություններ կկատարվեն ոչ միայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, այլեւ ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում: Այսինքն՝ «Կենդանական աշխարհի մասին»օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան՝ կիրառվեն պատասխանատվության միջոցներ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որմենք այս փոփոխությունների կարիքն ունեինք: «Միանշանակ ունեինք, որովհետեւ, ճիշտ է, մեր այսօրվա գործող օրենսդրությունն ասում է, որպետք է անազատ, կիսազատ պայմաններում թույլտվությունը տրամադրի լիազոր մարմինը, բայց այդ ընթացակարգը չկա: Այսինքն՝ կարգը չկա, թե ինչ պայմանների առկայության դեպքում, հիմա այս օրենսդրական փոփոխությունները դրան են միտված: Սա որ հաստատվի, դրանից հետո ենթաօրենսդրական ակտերը կմշակվեն,ու գործընթացը կսկսվի»,- բացատրեց Բալոյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ երբ դիմում են նախարարություն ինչոր կենդանատեսակի մաս կամ արգասիք արտահանելու համար, նախարարությունը որպես առաջնային փաստաթուղթ դիտարկում է այդ կաշվի, մորթու ծագման աղբյուրը: «Եթե դա չիլինում, ապա փաստվում է, որ դա ապօրինի է, նախարարությունը արտահանման թույլտվությունչի տրամադրում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը դիմում է տեսչական մարմնին եւ ասում է,որ այս մարդու մոտ կա այս ապրանքը, որի ծագումն անհայտ է, խնդրում ենքձեր լիազորությունների շրջանակներում գործողություններ իրականացնել: Իսկներքին շուկայում էլ դա դարձյալ տեսչական վերահսկողության խնդիր է, արդեն տեսչական մարմինը պետք է ներքին շուկայում տեսնի, եթե նման ապրանք կա, պետք է պարզի դրա ծագման աղբյուրը»,- պարզաբանեց մասնագետը:

Սահմանված ժամկետներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտներիկողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Առանց համապատասխան թույլտվության անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով՝ 150 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ,իսկ պաշտոնատար անձինք՝ 170 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ։

Իսկ, ահա, կենդանիների եւ բույսերի վայրի տեսակների, դրանց արգասիքների կամ դրանց մասերի (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձու, ձկնկիթ, օձիթույն, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ եւ այլն), կենդանաբանական եւ բուսաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ վաճառելու, իրացման նպատակով առանց ծագման կամ ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերիձեռք բերելու դեպքում կտուգանվեն 150-200 հազար դրամի չափով: Իսկ պաշտոնատար անձինք նույն արարքի համար կտուգանվեն 170-250 հազար դրամի չափով, ինչպես նաեւ կենդանիների մասերը, դրանք պարունակող կենդանաբանական եւ բուսաբանական հավաքածուները կբռնագրավվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կոնկրետոր կառույցը պետք է վերահսկի այս գործընթացը, Սեւակ Բալոյանն արձագանքեց. «Վերահսկողություն իրականացնելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մեր նախարարության խնդիրը օրենսդրական դաշտը ապահովելն է, իսկ արդեն այլ բնապահպանական խախտումների նկատմամբ վերահսկողությունը տեսչական մարմնի խնդիրն է»:

Արդյոք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ունի՞ աշխատանքային այն ռեսուրսը, որով կկարողանա վերահսկել: Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմին, սակայն մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը,մեր հարցին ի պատասխան, ուղարկեց տեսչական մարմնի կանոնադրությունը: Այս տեսչական մարմնի ներկայացուցչի գործելաոճը այդքան էլ չի զարմացնում, քանի որվերջին շրջանում այս կառույցում անառողջ մթնոլորտ է. խռովություն է, տեսչական մարմնի ղեկավարը չիշփվումիր ենթակաների մեծ մասի հետ: Տեսչական մարմնի աշխատողների գերակշիռ մասը դժգոհում է մարմնի ղեկավարի գործելաոճից, իսկվերջինս էլ չի բարեհաճում հանդիպել եւ զրուցել իրենից դժգոհ ենթակաների հետ: Այս տեսչական մարմնում տիրող վիճակի մասին տեւական ժամանակ է՝ աշխատողները բարձրաձայնում են, բայց արձագանք չկա: Եւ ի՞նչ երաշխիք, որ տեսչական մարմնի աշխատողները կկարողանան վերահսկողություն իրականացնել:

Ինչպես ասում են, «Կենդանական աշխարհի մասին»օրենքում լրացումներ եւ փոփոխությունները մնալու են սեւով սպիտակի վրա գրված: Չէ՞ որհենցնույնսիգի օրինակով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է՛լ, տեսչական մարմինն է՛լ իրենցհերթինկուրծք են ծեծում, որ վերահսկում են, բայց այսօր ամեն տեղ անարգել սիգ է վաճառվում, ինչիորսն, ի դեպ, դեռ արգելված է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս