«Դիլիջան» ազգային պարկի անտառապահների դատավարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2020թ.մարտի 6-ից ընթանում է «Դիլիջան» ազգային պարկի տարբեր պահաբաժինների տարբեր տեղամասերի 15 անտառապահների դատավարությունը։ Սուրեն եւ Արմեն Զարգարյաններին, Արտուր եւ Արմեն Մարտիրոսյաններին, Գագիկ եւ Սերգեյ Մելյաններին, Գագիկ Պողոսյանին, Մեհրաբ Պետրոսյանին, Շահեն Քոչարյանին, Ռուշան Կոխլիկյանին, Արայիկ Սողոմոնյանին, Արայիկ Սարուխանյանին, Արարատ Թամրազյանին, Սարգիս Բեգլարյանին, Վահե Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր ժամանակ՝ 2014 թվականի օգոտոսի 26-ից մինչեւ 2017թ.հոկտեմբերի 13-ն ընկած ժամակահատվածում, հանդիսանալով «Դիլիջան» ազգային պարկի անտառապահ, ծառայության նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով չ իկատարել իր պաշտոնեական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացել է ծանր հետեւանքներ, այն է՝ տեւական ժամանակ հիշյալ պահաբաժնի տարածքում ապօրինի կերպով հատվել են տարբեր տեսակի ծառեր։

Բոլոր անտառապահներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս