Ռոնալդուն այս մակարդակի վրա կմնա ևս 4 կամ 5 տարի․Պաուլո Ֆերեյրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին աջ պաշտպան Պաուլո Ֆերեյրան խոսել է ազգային թիմում իր նախկին թիմակից, «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիր, Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Ես նրան շատ երկար ժամանակ եմ ճանաչում: Որքա՜ն պրոֆեսիոնալ է նա, որքա՜ն շատ է աշխատում. սրանք բացառիկ որակներ են: Քանի դեռ նրա մարմինը թույլ է տալիս, նա կշարունակի խաղալ: Ռոնալդուն կմնա այս մակարդակի վրա եւս 4 կամ 5 տարի:Կրիշտիանուն նախկինի պես կարեւոր խաղացող է, ում հարգում են բոլորը: Նրանից դեռ վախենում են, քանի որ կարող է լուծել խաղերի ելքերը: Ես տեսել եմ նրա զարգացումը, խաղացել եմ եւ նրա հետ եւ նրա դեմ: Նա արժանի է լինել այն մակարդակին, որին կա, ինչին, որ հասել է, որովհետեւ այս ամենին հասնելու համար Ռոնալդուն դրել է իր ողջ ուժերը: Որպեսզի խաղաս մինչեւ 35 տարեկան դու պետք է հոգ տանես ինքդ քո մասին, լինես աշխատասեր, հանգստանաս ու ճիշտ սնվես: Նա անում է այս ամենը: Ռոնալդուն ասել է, որ կարող է խաղալ մինչեւ 40 տարեկան եւ ես հավատում եմ նրա խոսքերին: Եկեք տեսնենք` նրա մարմինը ինչպես կհաղթահարի այս «փորձությունը»: Եթե նա վնասվածքներ չստանա, անպայման կանի դա»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի ներկայիս ակումբը` «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Կրիշտիանուի հետ մինչեւ 2022 թվական: Եթե Ռոնալդուն ստորագրի այդ պայմանագիրը, ապա թուրինյան թիմից հեռանալուց կլինի 39 տարեկան:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս