
Իտալական «Միլանի» շվեդ հաձկավող Զլատան Իբրահիմովիչը կլքի թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկաղնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն ՝ 38-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է ակումբի ղեկավարության կատարած փոփոխություններից եւ դժգոհ է «ռոսսոներիների» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի ծրագրերից: Զվոնիմիր Բոբանը եւ Պաոլո Մալդինին պատրաստվում էին թիմը կառուցել Զլատանի շուրջը, սակայն առաջինն արդեն լքել է ակումբի տնօրենի պաշտոնը, իսկ երկրորդին մեծ հավանականությամբ սպասում է նույն ճակատագիրը: Գազիդիսը Իբրային չի պատրաստվում առանցքային դեր տալ թիմում, ինչն էլ հանդուրժել շվեդ ֆուտբոլիստը չի պատրաստվում: Իբրահիմովիչի շրջապատը վստահ է,որ նա կհեռանա ակումբից ։
Հիեցնենք, որ Զլատանը ձմռանն է «Լոս ԱՆջելես Գելեքսիից» տեղափոխվել «Միլան»:
Էդմոն Մարտիրոսյան