ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ վիճակում են վենդետայի ենթարկված երիտասարդները, և ինչու է լռում իրավապահ համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերից երկու օր անց այդպես էլ հայտնի չէ՝ ինչ վիճակում են գտնվում վենդետայի հետևանքով ծանր վիճակում հայտնված երիտասարդները։

ArmLur.am-ը գրել էր, որ Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել : Նրանք երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Հայտնել էինք, որ  ըստ նախնական տեղեկությունների,  վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, սկսել են ջարդուփշուր  անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցը։

Քննչական կոմիտեն ըստ էության հաստատել էր մեր տեղեկությունը, ասելով, թե  կտրող-ծակող գործիքներով հարձակվել են մի քանիսի վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:  Եվ այս տեղեկությունից հետո այդպես էլ տեղեկություն չեն հայտնում, թե ի վերջո ինչ վիճակում են գտնվում այն մարդիկ, որոնք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են ստացել։

Ի պատասխան Քննչական կոմիտեն միայն հաղորդագրություններ  է տարածում՝ հայտնելով ձերբակալվածների թվի աճի մասին, սակայն վիրավորների մասին ոչ մի խոսք։ Այսպիսով, Քննչական կոմիտեի վերջին հաղորդագրությունը եղել է այն, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով  ձերբակալվել է 15 անձ:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանն ի պատասխան արմլուրի հարցի, միայն հայտնեց, թե բժշկական կենտրոններում բուժօգնություն է ստանում 7 անձ, որոնց բոլորի վիճակը բավարար է։

Նկատենք սակայն, որ երկու անձանց վերաբերյալ հստակ տեղեկատվություն առկա չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս