Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում մայիսի 14/15-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդ
անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը: Վեոլիա
Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար առանց ջրատարի
կանգառի: Սակայն դա չի հաջողվել ջրի բարձր ճնշմամբ ու վթարված հատվածի մեծությամբ
պայմանավորված: Հնարավոր չի եղել նաև ապահովել խողովակաշարի շահագործումը մինչև վաղը,
ինչպես արդեն հայտարարվել էր՝ հետագայում ավելի խոշոր տեխնիկական խնդրի առջև չկանգնելու
համար:
Նշված հանգամանքներից ելնելով, ընկերությունը ստիպված է անմիջապես սկսել ջրատարի
վերանորոգումը, որով պայմանավորված ս.թ. մայիսի 14-ին ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը
20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևան քաղաք
 Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
 Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի
պողոտայի և Սարի Թաղի,
 Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի,
Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան,
Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ
Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու,
Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի
փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80
համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և
Արտաշատի խճուղի։
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի
ջրամատակարարումը:
Արարատի մարզ
 Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող
բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս