Բարենպաստ է էմոցիոնալ ֆոնը․ մայիսի 15-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր դուք շատ պատվախնդիր եք և ամենևին չեք ցանկանում բավարարվել քչով: Ձեր վաստակի ճանաչումը, թեկուզև ոչ շատ անկեղծ` ահա թե ինչի կարիքը դուք ունեք: Երբ ձեզ գովաբանում են, դուք կարծես «ծաղկում եք», իսկ առանց դրա` ակնհայտորեն «թոշնում»: Սակայն ձեզ միշտ չէ, որ հաջողվում է տարբերել անկեղծ հիացմունքը անթաքույց շողոքորթությունից: Միգուցե, նաև դրանով կարող են պայմանավորված լինել հնարավոր ֆինանսական կորուստները:

Ձգտելով բարելավել ոչ միայն ձեր կյանքը, այլև` ուրիշներինը, դուք երբեմն ձեզ անվայելուչ բաներ եք թույլ տալիս և խիստ վրդովվում եք, երբ դրա մասին հիշեցնում են:

Ցուլ. Այսօր հեշտ չի լինի հանգստություն պահպանելը. օրը չափազանց հակասական է, և ձեզ տանջում են կասկածներն ու անհասկանալի տագնապները: Դուք չափից ավելի շատ եք հույսը դնում ուրիշների վրա, անում եք ամեն ինչ, որ խուսափեք ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Չի բացառված, որ <փախչեք> իրականությունից դեպի ձեր երազանքները` փոխանակ փորձեք փոխել իրավիճակը:

Ձեզ կփրկի մտերիմ մարդկանց հետ շփումները, իսկ նրանց աջակցությունն անգնահատելի կլինի: Հենց որ զգաք, որ անվտանգության մեջ եք, շատ հարցերի պատասխանները ձեր գլխում իրենք իրենց կծնվեն:

Երկվորյակներ. Հույսը դրեք ընկերների վրա. այսօր նրանք պատրաստ են ձեզ օգնել: Ինքնուրույն աշխատանքը դժվար թե ձեզ ցանկալի արդյունքների բերի: Հիշեք, որ <ընկերականով> կարելի է անել այն ամենն, ինչը հնարավոր չէ անել փողով: Օրը հարմար է ժամանակակից տեխնիկայով, բարդ գործիքների հետ աշխատելու համար:

Այսօր դուք հակված եք եսասիրական դրսևորումների, ընդ որում` ձեզ հաջողվում է ձեր շուրջը հավաքել մարդկանց, որոնք մտահոգված են միայն ձեր բարօրությամբ: Դուք ձեզ դրսևորում եք որպես գերազանց ղեկավար, ցուցաբերում անզուգական լիդերական որակներ:

Խեցգետին. Օրը դասավորվում է բավական հաջող: Դուք օգտվում եք ուրիշի փորձից, վերլուծում այլոց սխալները և խուսափում սեփականից: Միակ բանը, որը կարող է ձեզ վնասել, դա ձեր լեզուն է` դուք չափից ավելի ավելորդ բաներ եք խոսում, ընդ որում` այնպիսի մարդկանց հետ, ում հետ ընդհանրապես, ավելի լավ կլիներ շչփվել:

Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ, և որքան ավելի բարդ է ուսումնասիրվող ճյուղը, այնքան ավելի հաջողությամբ եք հաղթահարում դրա նրբությունները: Հաջող են ընթանում նաև պրոֆեսիոնալ բանավեճերը, դուք ոչ միայն ուղղակի լսում եք, այլև` հետևություններ եք անում ձեր զրուցակիցների ասածներից:

Առյուծ. Այսօր դուք սուր զգացումների, կրքերի և ռոմանտիկայի կարիք ունեք և պատահական չէ, որ դառնում եք բազմաթիվ արկածների մասնակիցը: Պատահական սիրախաղը ձեզ կարող է իրական սեր թվալ, և դուք դեռ երկար ժամանակ չեք բաժանվի այդ մոլորությունից: Դրա հետ մեկտեղ, դուք հեշտությամբ եք ընկնում շրջապատի ազդեցության տակ, լրջորեն կարող եք հրապուրվել այնպիսի մեկով, ում մասին ուղղակի ինչ-որ լավ բան եք լսել:

Օրը օգտական կլինի անցկացնել մտերիմ մարդկանց, ընտանիքի անդամների շրջապատում: Պահանջվածության զգացումն այսօր ձեզ համար կարևոր է:

Կույս. Դուք չեք խուսափում դժվարություններից և դա շատ տեղին է, քանի որ այսօր դրանք անպայման կծագեն: Ձեր հնարամտությունը օգնում է դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որ անբարյացկամների բերանները զարմանքից բաց է մնում: Հարկ է նշել, որ այսօր ձեր անզուգական ունակությունները դուք կիրառում եք միայն առաքինի նպատակներով, իսկ շրջապատը չի կարող դա չնկատել:

Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու, վիճած ազգականներին հաշտեցնելու համար: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելը հաջողությամբ կպսակվի միայն այն ժամանակ, եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Կշեռք. Ընդհանուր առմամբ, հաջող օր է, սակայն մանր թյուրիմածությունները չեն բացառվում: Ձգտեք բոլոր ծագող խնդիրները լուծել որքան հնարավոր է արագ` առանց հետաձգելու: Ձեզ դուր է գալիս համախոհներով շրջապատված լինելը, նրանց խրախուսանքն ու աջակցությունը ստանալը, սակայն ինքնուրույն քայլերը ավելի արդյունավետ են ստացվում, քան համատեղ գործողությունները:

Անձնական հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, մտերիմ մարդկանց հետ շփումները ուրախացնում են: Հնարավոր են հեռավոր ազգականների այցելություններ, հանդիպումը հաճելի պահեր կպարգևի:

Կարիճ. Բարենապաստ օր է գործնական շփումների համար, դուք հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Կարելի է հմայել գործընկերներին` ձեզ համար համագործակցության առավել ձեռնտու պայմանների հասնելու նպատակով: Ձեր ընդունած որոշումները օրիգինալ են, իսկ գործողությունները կարող են շատերին ճչացող և արտառոց թվալ, սակայն ոչ ոք դրա համար ձեզ չի քննադատի:

Եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսեն, ապա դրանք կզարգանան շատ արագ: Մտերիմ մարդկանց կարող են կասկածելի թվալ ձեր չափից ավելի անկեղծ խոստովանությունները:

Աղեղնավոր. Դուք այսօր ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում առանց խանդավառության, այդ իսկ պատճառով էլ հաջողությունները բավական համեստ են: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունն են միայն ձեզ հնարավորություն տալիս խուսափել շրջապատի հետ խնդիրներ ունենալուց, անգամ` եթե դուք նրանց հետ ամեն ինչում չէ, որ համաձայն եք: Բացառված չէ, որ դուք հակված լինեք հրաժարվել գայթակղիչ գործնական առաջարկներից, միայն ձեր ծուլության պատճառով:

Ձեր նպատակներն ու գերակայությունները փոխվում են, այդ մետամորֆոզները միշտ չէ, որ հասկանալի են շրջապատին, և բազմաթիվ հարցականներ են ծագում:

Այծեղջյուր. Բարենպաստ է էմոցիոնալ ֆոնը, դուք հիանալի տրամադրություն ունեք, չեք կորցնում ձեր լավատեսությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Ձեզ հետ հաճելի է գործ բռնելը, դրա համար էլ հեշտությամբ եք գտնում նոր գործընկերներ, համախոհներ ու ընկերներ:

Այսօր կարելի է մի լավ ուրախանալ, հաճելի ժամանակ անցկացնել աշխարհիկ միջոցառմանը, հիանալի հանգստանալ ընկերների միջավայրում: Իսկ ահա եթե մնաք տանը` հաստատ կձանձրանաք, քանի որ դուք միայն իրավիճակի փոփոխման կարիք ունեք: Չչարաշահեք ալկոհոլը` այսօր այն ձեզ համար հատկապես վտանգավոր է:

Ջրհոս. Պրոֆեսիոնալ առումով բեղմնավոր օր է: Ձեզ հաջողվում է կարգավորել ֆինանսական գործերը, հարթել ունեցվածքին վերաբերող վիճելի հարցերը: Ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, դուք պահպանում եք սառնասրտություն և ողջախոհություն` անգամ, եթե շուրջ բոլորը խառնաշփոթ է: Ցանկացած գործի դուք չափազանց լուրջ եք վերաբերում, ինչը հաջողության գրավական է դառնում:

Դուք հաճախ եք չափից ավելի համառ ու անկոտրում լինում. աշխատավայրում դա խիստ տեղին է, իսկ ահա մտերիմների հետ հարաբերությւոնների վրա դա լավագույն ձևով չի անդրադառնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքում:

Ձկներ. Այսօր բավական բարդ են ընթանում մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք չեք համարձակվում պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ մտահոգում և անհանգստացնում է, լռում եք` երբ պետք է բարձրաձայնել ձեր ցանկությունների մասին: Վեճերից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն փոխադարձ դժգոհությունից, թաքնված վիրավորանքներից` դժվար թե:

Փոխարենը դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Ցանկացած, անգամ` ամենաբարդ խնդիրները դուք կլուծեք մյուսներից շատ ավելի արագ և արդյունավետ, դրա հետ մեկտեղ էլ` սիրով ձեր վրա կվերցնեք պատասխանատվության մեծ բեռ:




Լրահոս