Պարետատան որոշման համաձայն՝ նախակրթարանները մայիսի 18-ից պետք է վերսկսեին աշխատանքները: Ընդ որում, արդեն հրապարակվել էին և հաստատվել էին կանոններ, թե ինչպես պետք է իրականացվի այնտեղ աշխատանքը:
Սակայն ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ մի քանի մանկապարտեզների կողմից աշխատակիցներին արդեն ասվել է, որ աշխատանքները մայիսի 18-ի փոխարեն վերսկվելու են մայիսի 20-ին, սակայն պատճառաբանություն ըստ էության չի ներկայացվել:
ArmLur.am-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման որոշում կայացվել: Սակայն Կարապետյանը հրաժարվեց պատասխանել մեր բանավոր հարցերին՝ հորդորելով հարցը գրավոր ուղարկել: Ընդ որում, նա արդեն տևական ժամանակ է՝ նման գործելաոճ է դրսևորել «Ժողովուրդ» օրաթերթի հանդեպ:
Հավելենք նաև, որ դաստիարակները խնդիրների առջև են կանգնել, քանի որ չգիտեն, թե ինչպես պետք է երեխաներին 10-12 հոգանոց խմբերի բաժանել, եթե արդեն այդքան մեծ թվով երեխաներ են գրանցվել՝ մանկապարտեզ հաճախելու համար: