Վիրուսը նոր է , դրա համար վախ կա. Մկրտիչ Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լարվածությունն այնքան է թուլացել, որ վարակը չտարածվելը հնարավոր չէ, իհարկե, մաքսիմում ճիգեր կարելի է գործադրել»։Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ազգային երգերի կատարող, արվեստագետ Մկրտիչ Մկրտչյանը։

«Այս վիրուսը մնացած վիրուսներից գրեթե ոչնչով չի տարբերվում, ավելի շատ այս վիրուսի վերաբերմունքն է, քան այն, որ կա։ Որքան, որ ես կարդում եմ վերլուծությունները, կանխատեսումները, դեռ վաղ է, բայց ,այնուամենայնիվ, ամեն ինչ հեշտ է լինում, երբ այն դառնում է սովորական բան։ Հիմա քանի որ նոր է, վախն էլ ավելի շատ է և ճնշող, մենք պետք է կարողանանք այն հաղթահարել»,֊նշեց նա։

Մկրտիչ Մկրտրչյանը նկատում է, որ այսօր հասրակությունն ավելի զգույշ է, թեպետ կյանքը եռում է։

«Մեր հասարակությունում բավական հետաքրքիր պահում են սահմանված նորմերը»,֊հավելեց երգիչը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս