Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի վիճակում: Խնդիրը կապված է դատարանի որոշման հետ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցին հեռացնում է աշխատանքից: Արդյունքում, դպրոցի տնօրենը չի հաշտվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի որոշման հետ եւ այն բողոքարկում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
2019 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը որոշում է կայացնում եւ Վերացնում ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Վանիկի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառված նկատողություն հայտարարելու մասին թիվ 51 կարգադրությունը:
Ինչպես նաեւ վերացնում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի 22.03.2019 թվականի թիվ 52 կարգադրությունը, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և Սաիդա Ադունցին վերականգնել նախկին աշխատանքում՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:
Արդյունքում, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի հանձնվում եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն այնտեղ եւս պարտվում է, բայց կրկին չի հանձնվում եւ դիմում է ՀՀ վՃռաբեկ դատարան ,, արդյունքում Վճռաբեկ դատարանից եւս մերժում է ստանում:
Ասել է, թե 1 տարի առաջ իր կայացրած որոշման համար Առուշ Առուշանյանը հայտնվեց անցանկալի իրավիճակում եւ հիմա դատարանի որոշմամբ պարտավոր է Սաիդա Ադունցին հետ վերադարձնի իր պաշտոնին, այսինքն նշանակի ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
Հավելենք, որ Սաիդա Ադունցը նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է:
Նշենք նաև, որ դատարանի որոշումից հետո նա արդեն վերականգնվել է աշխատանքի:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան