Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով: Օրվա կտրվածքով նոր դեպքերի ավելացումն արդեն 4 օր շարունակ 10 հազարից պակաս է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ներկայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 299 հազար 941 է: Հաստատված նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում: Նրանցից 3 հազար 988-ի դեպքում ախտանշաններ չեն եղել:
Այս անգամ ռեկորդային թվով ապաքինվածներ են գրանցվել, 5 հազար 921 մարդ դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 76 հազար 130 մարդ: Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 115 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 837 է: