ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալկոգել, դիմակ ունեն, բայց ուղևոր՝ ոչ. տաքսիների վարորդները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ից խստացվել են նաեւ տաքսիների պայմանները, մասնավորապես, արգելվում է նստել վարորդի կողքին։ Մեքենայում պետք է լինեն ախտահանիչներ եւ մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ: Վարորդը պետք է կրի դիմակ եւ ձեռնոց։ Ավելի քան 3 ժամ տեւած ուղեւորությունից հետո սրահը պետք է վարորդի կողմից օդափոխվի, դռների բռնակները, նստարանների արմնկակալները պետք է ախտահանվեն:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց տաքսիների վարորդների հետ եւ հետաքրքրվեց՝ պահում են արդյոք պարետատան ցուցումները, ունեն ախտահանիչ նյութեր, թե ոչ: Ի դեպ, տեղեկացնենք, որ հանրային տրանսպորտի համար սահմանված կանոնները վերահսկում է քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Թեեւ տաքսիների վարորդները պաշտպանված են ախտահանիչ միջոցներով, ունեն ալկոգել, դիմակ եւ ձեռնոց, բայց ուղեւոր չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս