Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Զորավարժության առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ: Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակն ու մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում արագ և ճշգրիտ գործելու կարողությունները: