Մայիսի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի մի տնից գողացել են կահույք, մանրահատակ, սպասք եւ այլ իրեր:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երեւանի բնակիչ, 60 եւ 67 տարեկան երկու եղբայրներ: Նրանք բերման են ենթարկվել Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: