Կառավարության որոշմամբ Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200.000 դրամ։
Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է պատվովճարների վճարում՝ համապատասխանաբար 140.000 և 100.000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ նախկին 55.000 դրամի փոխարեն 100.000 դրամ:
Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.