ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխատակիցները բողոքում են՝ քաղաքապետի կինն է որոշումներ կայացնում. կադրային ջարդ ՀՈԱԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցներն այսօր ճեպազրույց անցկացրեցին՝ հայտարարելով, որ նոր տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել:  Նա սկսել է հեռացնել հին աշխատակիցներին:

Բողոքի ակցիայի վայրում էին նաև Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամներն ու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ովքեր պատրաստվում են հարցը բարձրացնել Երևանի ավագանու վաղվա նիստի ժամանակ:

Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետի կնոջ միջամտությունն աշխատանքներին ակնհայտ է. «Թող դա չանի նաև քաղաքապետը՝ հայտարարելով, թե իր կինն իրեն օգնում է: Շատ ուրախ ենք, որ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ «քիթը չխոթի», քանի որ մասնագետ չէ, պաշտոնյա չէ», – մեզ հետ զրույցում նշեցին նրանք:

Վարդանյանը հայտնեց, որ տեսել է, թե ինչպես է Մարությանի կինը գալիս քաղաքապետարան՝ ավտոմեքենան կայանելով ծառայողական ավտոկայանատեղիում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս